Vardavar-Shushan Petrosyan
    使用手机浏览器「扫一扫」

    在手机上保存,获得更好体验

标签
歌词

Արևն այրեց սրտերը,

Եկավ լույսը անմար,

Աղբյուրը բացեց դռները,

Կանչեց մեզ Վարդավառ։

Հե՜յ, ջան Վարդավառ․

Աննման․․․

Քամին պարզեց ձեռքերը

Կանչեց՝ ջա՛ն Վարդավառ։

Թող ջուրը կյանք բերի

Կյանքը սեր բերի

Ազգին, լեռներին, Վարդավա՛ռ։

Թող աղջիկ, տղա

Բանվոր ու աղա,

Կանչեն երգելով, Վարդավա՛ռ։

Հե՜յ, ջան Վարդավառ

Աննման։

Երազ, փակենք աչքերը,

Բախտը կուժից փորձենք։

-Ով կապ ունի էս գոտու հետ

Դառնալու է մեծն վարպետ։

Էս քսակի տերն էս տարի

Գտնելու ա իրա յարին։

Վայ, ո՞վ կուժի մեջ գցեց նալը,

Նրա գործն է զգուշանալը։

Էս վզնոցի տիրուհին

Կգտնի իր արքային։

Էս դանակի տիրոջ եզին

Լավ կերակրեք, պահեք հովին,

Խոտը առատ դեմը դնեն,

Որ հորթերը առողջ ծնվեն։

Ջա՜ն․․․

Հեյ, ջան, որդան կարմիրը,

Եզան ճակտին քսենք,

Վերցրու ջրից սուրբ ուժը,

Աստծո խոսքը լսենք։

Թող ջուրը կյանք բերի,

Կյանքը սեր բերի

Ազգին, լեռներին, Վարդավա՛ռ։

Թող աղջիկ, տղա,

Բանվոր ու աղա,

Կանչեն երգելով՝ Վարդավառ։

展开显示全部歌词