Անծանոթ մի աղջիկ իմ սիրտը գրավեց
Ու փողոցն անցնելիս ինձ աչքով արեց
Ուզում եմ ես նրան գտնեմ ախ անպայման
Որ հարցնեմ նրա անունը
Ման եմ գալիս նրան ամեն օր մեր դռան
Ուր գնաց,ուր կորավ սիրունը
Այսօր նորից տեսա,հարցրի ինչ է սա
Սիրտս կրակ գցիր անունդ ինձ ասա
Աչքերն էին կապուտակ , անունը Մանուշակ
Եղնիկ էր նա մեջքը բարակ
Մազերն էին ոսկեծամ,համբույրն էր մեղրահամ
Այդ սիրուն ոնց պիտի դիմանամ